Հ. Կոմիտաս Վարդապետ - V. Rev. Fr. Komitas
Կոմիտաս Վարդապետի Ձայնը, 1912 - Voice of Father Komitas, 1912, (100th Anniversary of his recording)
Հով արէք, սարեր ջան - Give breeze O mountians
Հով արէք, սարեր ջան, հով արէք,
Իմ դարդին դարման արէք։ Սարերը հով չեն անում, Իմ դարդին դարման անում։ Ամպեր, ամպեր, մի քիչ զով արէք, Վարար անձրեւ թափէք, ծով արէք, Գեշ մարդու օր-արեւը Սեւ հողի տակով արէք: Հով արէք, ամպեր ջան, հով արէք, Իմ դարդին դարման արեք։ Ամպերը հով չեն անում, Իմ դարդին դարման անում։ Սարեր, ձորեր, դաշտեր ու ջրեր, Մարմանդ-մարմանդ վազող աղբիւրներ, Մի վեր կացէք, իմացէք, Տեսէք իմ սրտի ցաւեր: |
Արօրն ու Տատրակը - The Plough and Dove
Արօրն ասաց տատրակ հաւքուն.
«Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն, Երթայ լցուի բարակ առուն», Տատրակն ասաց արօր հաւքուն. «Գընաց գարուն, եկաւ աշուն, Կըտրաւ ջըրիկ աղբիւրներուն, Կըտրաւ խոտիկ ծաղիկներուն, Կըտրաւ ձէնիկ կաքաւներուն: Էնքան պիտի լամ երերուն, Արիւն կաթէ իմ աչքերուն, Ես ի՞նչ անեմ իմ ձագերուն»: Ասաց. «Դու մի լայ էս աշուն, Չէ՞, վաղ կուգայ բարի գարուն, Լոյս կը բացուի վեր աշխարհուն, Դուռ կը բացուի խեղճիկներուն, Ես քեզ կ'առնեմ իմ թեւքերուն, Թըռնեմ բանձրիկ վեր սարերուն, Սար կը հանեմ վեր սարերուն, Բուն կը դնեմ մէջ քարերուն, Տուն կը շինեմ մէջ գազերուն, Երթիկ բանամ դէմ հով քամուն, Ծուխ կը հանեմ հետ ամպերուն, Մեր ցաւ կը տանք հարաւ քամուն»: |
Մոկաց Միրզէն - Mirza of Moks
|
Օրն էր ուրբաթ, Լուս ի շաբաթ, Գյաշտ էրիր ենք Մալաքյաւէն, Թըղթիկ մէկաւ Ջըզիրու քաղքէն, Առին, բերին Մալաքեաւէն, Տուին ի ձեռ Մոկաց Միրզէն: Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզէն: Առեց կարդած, Քաղցրիկ լեզուին էրաւ մազդէն, Շըլեց աչքեր, կախեց չանեն, Քաղաւ կարմիր գոյն երեսէն: Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզէն: Կանչեց, ասաց իւր մըշակին. - Դո'ւս քաշի Բուլ-Բեղաւին, Վըրայ դրէք թամք սադաֆին, Սաֆար կ'երթամ չուր Ջըզիրեն: Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզէն: |
Հորովել - Horovel (Song of Armenian farmer)
|
Հո, հորովել, հո, հո, հո, հորովել, Լուսը բացվեց, բարին բացվեց, Հո, եզո ջան, հորովել, հո, եզո ջան, Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, Հորի լորի, լորո, լորի լորի հորովել, հո, Հորովել հո: Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան: Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան: Ցորենն ինձի դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան: Հորովել հո՜... |
Արմենակ Շահմուրատեան - Voice of Armenak Shahmouratian
Գարուն ա - It is Spring
Գարուն ա, ձուն ա արել,
Վա՜յ, լէ, լէ, վա՜յ, լէ, լէ, Վա՜յ լէ, լէ, լէ, Իմ եարն ինձնից ա սառել: Ա՜խ, չորնայ, վա՜խ, ա՜յ եար, Չար մարդու լեզուն: Քամին փչում ա պաղ-պաղ, Լերդ ու թոքս անում ա դաղ: Եա՛ր, ինձ բեմուրադ արիր, Սէրըդ ինձնէ զատ արիր: |
Անտունի - Homeless
Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ, Բուն պիտի դնեն մէջ վայրի հաւքեր: Երթամ՝ ձի թալիմ էն ելման գետեր, Ըլնիմ ձկներու ձագերացն կեր: Ա՜յ, տօ լա՛ճ տնաւեր: Սեւ ծով մը եմ տեսե, սիպտակն էր բոլոր, Ալին կզարներ, չէր խառնի հիրոր: Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթաւոր, Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր: Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկ սեւաւոր: Ա՜յ, տօ լա՛ճ տնաւեր: |
Կռունկ - Crane
|
Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառայ եմ ձայնիդ, Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս. Մի՛ վազեր, երամիդ շուտով կը հասնիս. Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։ Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս, Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս, Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս. Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։ |
Մշակուած Երգեր
իբր Զարդ - As adornment
Օրէ օր
Նորէն նոր Ճրագ առ, Կրակ տար Պահէ վառ՝ Անսպառ՝ Մտքիդ եար Սրտիդ լար Լուսատու, Յուսատու։ |
Նոճիներ ու Մայրիներ - Cypresses and Cedars
Մուգ նոճիներ միգապար՝ Ճամբի վերեւ սիգապար՝
Դէպի երկինք հրազայր, Կանաչ յուսով սրածայր, Ճիւղերն ի վեր կոնաւոր՝ Կարծես լինին տօնաւոր։ Կուսատերեւ մայրիներ՝ Յուսաբեղուն այրիներ, Փշերն աչքին պիշելով՝ Արեւ օրեր յիշելով, Քարերի ծոց պատառել, Ամպերի գոգ կատարել։ |
|
Հո արա եզո ջան, ախպեր ջան, թոլ արա եզո, ջան ախպեր,
Դեհ, սիրուն ել, ել՜, ել՜ ել՜, դեհ ծաղիկ ել՜ ել՜ ել՜ ել՜ Դեհ նախշուն ել՜ ել՜ ել՜ ել՜։ Վար-վար արա, ակօսդ արա, եզո ջան, ախպեր ջան, Հո... հորովել, լորի լորի լորո լորի հոռովել, Հորի լորի, լորո լորի ջան։ Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լորի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան: |