Մեղեդիներ - Melodies
Ծննդեան - Nativity
Այսօր տօն է - Today is the feast of Nativity
Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս,
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս, Այսօր արեւն արդարութեան, աւետիս, Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս, Այսօր հրեշտակք յերկնից իջան, աւետիս, Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, աւետիս: Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: |
Ս. Խաչի - Holy Cross
Տիրամայրն հանդէպ որդւոյն - Mother of God to Son
Տիրամայրըն հանդէպ որդւոյն ի խաչին`
կայր տրտմագին եւ լսելով զծարաւին` հառաչմամբ լայր ցաւագին. ի փուշ պսակըն դիտելով` ողբ, կոծ, վայ տայր իւր անձին. Աչացս լոյս որդեակ իմ Յիսուս, ոհ, ես ընդ Քեզ մեռանիմ: |
Ս. Յարութեան - Holy Resurrection
Ի կոյս վիմէն - From the virgin tomb
Ի կոյս վիմէն յարեաւ այսօր
և զգերեալսն ի գերողէն ազատեաց: |
Տօնեմք - We commemorate
Տօնեմք զՔո Յարութիւնդ Քրիստոս:
|
Ով պարտիզպան - O gardener!
|
Ով պարտիզպան, ասա ո՞ւր տարան զՅիսուս միածինն, որ կարծեմ թե դու ես նըման: Մի' լար դու ո'վ կին, ես եմ կենդանին, եկ և տես զտեղին, զոր խոցեաց ազգն իսրայէլին: Մի' լար ցաւագին, հարեաւ կենդանին, մեռեալն ի խաչին զոր աստէն գերեզման եդին: Մի' լար Մարիամ, Մագդաղենացի, ես եմ Միածինն որ յարեայ ի գերեզմանէն: Դարձի՞ր և գնա, առ սուրբ Տիրուհին, աւետիս նըմա' թէ տեսի ես զքո Որդին: |
Պահոց եւ Ննջեցելոց - Fasting and the Deceased.
Յորժամ մտցես - When thou enterest
|
Յորժամ մտցես ի սուրբ խորանն,
Անդ յիշեսցես զմեր ննջեցեալսն: Յորժամ առնես զպատարագս, Յիշեա եւ զիս զբազմամեղս: Զի եւ մեզ ողորմեսցի Ի միւսանգամ իւր գալստեանն: Հօրն փառք, Որդւոյն պատիւ, Եւ Սուրբ Հոգւոյն այժմ եւ յաւիտեան: Յաւիտեանս յաւիտենից. Քրիստոս օրհնեալ ի համայնից: |