Սրբասացութիւններ - Hagiodies
Ո՞վ է որպէս - Who is like our God?
Ո՞վ է որպէս Տէր Աստուած մեր.
խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ. հաւատարիմ եղև աշխարհի և համբարձաւ փառօք: Եկայք, ժողովուրդք, զօրութիւն ընդ հրեշտակս երգեսցուք ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց: |
Բազմութիւնք հրեշտակաց - Host of angels
Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին: Որք երգէին եւ ասէին. Սա է Որդին Աստուծոյ: Ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք, երկինք, եւ ցնծասցեն հիմունք աշխարհի. զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:
|
Հրեշտակային - With angelic order
Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր,Աստուած, զքո սուրբ զԵկեղեցի: Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զքեզ, Տէր. և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
|
Ամենակալ ես - Almighty are you
Ամենակալ ես, Տէր զօրութեանց, որ թագաւորդ ես յաւիտենից:
Որ նստիս յերկնից ի յերկինս եւ լոյս ծագես յարարածս Քո: Որ խոնարհութեամբ իջեր ի յերկիր, Քեզ Պատարագս մատուցանեմք: Եւ սուրբ զանունդ Քո փառաւորեմք, Տէր, որ պսակիչդ ես Քոց սրբոց Հայրապետաց: Վասն զի սոքա են մեզ բարեխօս, Տէր ամենակալ ի Քում յարքայութեանդ: |